Սալոնիկում և Տվերում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական և պատանեկան գավաթների խաղարկության առաջին օրը:
Սալոնիկում 60կգ քաշային կարգում Արսեն Թովմասյանը 4 հաղթանակ տոնելուց հետո մտավ եզրափակիչ, որտեղ բացահայտ առավելություն ուներ վրացի մարզիկի նկատմամբ, սակայն վերջին վարկյաններին չկարողանալով պահել առավելությունը, պարտվեց և զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Իսկ 55 կգ քաշային կարգում Գարիկ Հարությունյանը բավարարվեց 3-րդ տեղով:
Տվերում ընթացող պատանիների մրցաշարում, 4 հաղթանակ եւ մեկ պարտություն գրանցելով, Հարություն Դերմիշյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Ապրիլի 8-ին կգոտեմարտեն երիտասարդների 81 կգ և աղջիկների 48 կգ, իսկ պատանիների 66, 73, 81 կգ քաշային մարզիկները:
Կարդացեք նաև
Դավիթ Խիտարյան
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա