Բոլոնիայում կազմակերպված մասնագիտացված ավտոմեքենաների հատուկ ցուցահանդեսում պաշտոնապես ներկայացվել է հուղարկավորության աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան:
Մեքենայի նախագիծը կազմվել է իտալական «Biemme Spesial Cars» ընկերությունում եւ արտադրվել «Rols-Royce Phantom» լիմուզինի բազայի վրա: Մոդելի երկարությունը յոթ մետր է, շարժչի հզորությունը՝ 453 ձիաուժ: Իտալական ընկերությունն ակնարկել է, որ մեքենան մատչելի է լինելու հագեցվածության երեք աստիճանով: Իսկ վերջին տեղեկություններով, այն արժենալու է առնվազն $ 662 հազար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ