Պետերբուրգի միասեռականների միության ակտիվիստներն այսօր «Օկտյաբրսկի» համերգասրահի առջեւ, բերանները սկոտչով փակած, բողոքի ցույց են կազմակերպել:
Նրանք բողոքում էին սեռական եւ սեքսուալ կողմնորոշման ազատության նկատմամբ դրսեւորվող խտրականության դեմ: Բանն այն է, որ քաղաքի խոշոր գովազդային ընկերություններից մեկը հրաժարվել է Պետերբուրգի կենտրոնում տեղադրել Չայկովսկու, Ցվետաեւայի, Նուրիեւի լուսանկարներով եւ նրանց նամակներից մեջբերումներով պաստառները, որոնցից ընտրված մեջբերումները վկայում են նրանց միասեռական լինելու մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ