Կապանցի կանանց ու աղջիկներին այսօր մարզկենտրոնի փողոցներում ծաղիկներ ու բացիկներ էին նվիրում մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Ապրիլի 7-ին նվիրված ակցիայի հեղինակները «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչներն են, որոնց նախաձեռնությանը միացել էին նաեւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Հասարակական կազմակերպության համակարգող, հոգեբան Գայանե Բաբայանի խոսքով` բացիկները պատրաստվել են բռնության ենթարկված կանանց կողմից, ովքեր իրենց բարեմաղթանքներն են հղել կանանց ու աղջիկներին:
Զրուցակցի խոսքով՝ կենտրոն դիմող ու ահազանգող կանանց թիվն ավելացել է: Ըստ զրուցակցիս` ամիս է եղել, որ 20-ից ավելի ահազանգ է ստացվել կազմակերպության մարզկենտրոնի մասնաճյուղ, իսկ ընդհանուր առմամբ, կենտրոնում գրանցվում են բռնության ենթարկված կանանց 10 եւ ավելի դեպքեր, որոնց հետ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ