Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց և մայրերին

Ապրիլ 07,2012 17:06

Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաև կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու և տոկունության համար. «Դուք պետք է հպարտ լինեք քանի որ հերոսներ եք ծնել: Ձեր որդիների և ամուսինների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ենք կառուցում, իրագործում ենք մեր գաղափարները»,- նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ ազատամարտիկների կանայք և մայրերը միշտ եղել և մնալու են քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում. «Միասին մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու»,-ընդգծել է քաղաքապետը:

Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ նախագահը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել  քաղաքապետին ջերմ ընդունելության և մշտական ուշադրության համար: Իսկ Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն ՀԿ-ը և Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիան  Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքիների հանդեպ ցուցաբերած մշտական բացառիկ ուշադրության, հարգանքի և հոգատարության համար՝ Երևանի քաղաքապետին պարգևատրել են պատվոգրով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30