«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ապարան-Երևան ջրատարի վրա առաջացած վթարի պատճառով, ս.թ. ապրիլի 7-ին ժամը 11.00 մինչև ապրիլի 8-ը ժամը 07.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Գ-3 և 16 թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ