Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթին մնաց մեծ ու անպատասխան սեր, Նարեին էլ` սարսափելի ու դեռևս անկրկնելի Ապրիլի 7

Ապրիլ 07,2012 16:38

«Արդեն մի տարի է անցել, բայց, ինչպես ամբողջ տարվա ընթացքում, այսօր էլ, Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ այդպիսի  ապրիլի 7 այլևս չկրկնվի…»

Նույն վախն ու սարսափը վերապրելով, իր կյանքի ամենաանկրկնելի պատմությունը ևս մեկ անգամ հիշում ու մեզ է պամում 20 -ամյա Նարեն:

«Ապրիլի 1-ին, Դավիթը, ում հետ նույն համալսարանում էի սովորում, ինձ առաջարկություն արեց: Սկզբում մտածեցի կատակում է, բայց…»,- տարակուսում է աղջիկը:
Մինչև ապրիլի 7-ը դա միակ օրն էր, որ Նարեն տեսավ Դավիթին:
«Առանձնապես չէի հետաքրքրվում նրանով, բայց այն, որ այդ օրվանից այլևս չտեսա նրան, ինձ մտածելու տեղիք տվեց: Սկսեցի համոզվել, որ իրոք կատակ էր»:
Ինչպես յուրաքանչյուր աղջիկ` Նարեն էլ այդ օրը շնորհավորանքների, նվերների ու անակնկալների պակաս չէր զգում, թեև օրվա կեսը դեռ չէր անցել ու ամենամեծ «անակնկալը» առջևում էր:
«Վերջին դասաժամի ավարտին 20 րոպ էր մնացել, երբ ինձ դեկանատ կանչեցին: Այնտեղ, աշխատակիցներից բացի, երկու տղա էլ կային. մեկին ընդհանրապես չճանաչեցի, հետո միայն իմացա, որ նա էլ էր ինձանով հետաքրքրված, իսկ մյուսը` «ապրիլ 1-ի կատակողն էր»:
Նարեն Դավիթին էլ դժվարությամբ ճանաչեց. դեմքին կապտուկներ կային, աչքերը կարմրած էին, շորերը փոշոտ ու թափթփված: Երկու տղա, մեկ աղջիկ, ասում են`  երրորդն ավելորդ է, դե տղաներն էլ, պարզելու համար, թէ իրենցից ով է ավելորդը` դիմել էին ավանդական եղանակին. նախ երկուսով էին իրար տեսել, հետո պայմանավորված տեղում մեծ ախպերներով էին եկել, չէին ուշացել նաև ոստիկանները, իսկ շտապ օգնության մեքենան էլ, համալսարանի պահակին վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել…
«Այս ամենը 4-5 օրվա ընթացքում էր կատարվել, իսկ ինձ ընդամենը 4-5 րոպեում պատմեցին: Հիմա չեմ կարող բացատրել, թէ այդ պահին ինչ էի զգում: Զարմացա, որ ոչինչ չգիտեի, բժիշկների ու ոստիկանների մասին լսելով` վախեցա, իսկ այն մտիքից, որ այդ ամենը ինձ հետ էր կապված, և իմ պատճառով էր եղել` սկսեցի դողալ: Դավիթը ինձ դուրս ուղեկցեց, խնդրեց, որ չվախենամ ու ինձ մեղավոր չզգամ»: «Այս ամենը ոչ թէ քո պատճառով, այլ հանուն քեզ եմ արել ու ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,- ասաց ինձ նա»,- պատմում է Նարեն:
Տղան վերջին` ավարտական կուրսում էր սովորում, բայց պահակին վնասելու և համալսարանում կռիվ սարքելու համար հեռացրել էին համալսարանից: Նարեն ընդամենը 19 տարեկան էր ու նման դեպքերի հետ երբևէ չէր առնչվել, չեր էլ կարող պատկերացնել, որ նման կռվի համար կարող էր դատական գործ բացվել:
«Դասերը ավարտվել էին, արդեն ուշ էր, պիտի տուն գնայի, բայց, ստացա այդ օրվա վերջին զանգը. « Քննիչ Սահակյան: Նախ` շնորհավորում եմ գեղեցկության տոնի առթիվ և տեղեկացնում, որ ժամը 16-ին ներկայանաք հարցաքննության,- հիշում է Նարեն, ավելացնում,- հաջորդ օրը միայն հասկացա, թէ ինչու այդ օրն այլևս ոչ մի զանգ չստացա, անջատելու կոճակն այնքան ուժեղ էի սեղմել, որ հեռախոսն անջատվել էր…»:
Դավիթի խոստման համաձայն, Նարեն, բացի այդ օրվա մի քանի հարցին պատասխանելուց, այլևս ոչ մի կապ չունեցավ, այդ գործի հետ: Ոչ ոք չբողոքեց, պահակն էլ իր բողոքը հետ վերցրեց: Դատ չեղավ, Դավիթն ել համալսարան վերադարձավ ու գերազանց ավարտեց: Նարեն էլ` արդեն 3-րդ կուրսում է սովորում…
Թվում է` ամեն ինչ լավ ավարտվեց, բայց…
Նարեն ու Դավիթն այդ օրվանից, չնայած տղայի բազմաթիվ ջանքերի` այլևս չշփվեցին:
«Դավիթը շատ լավ տղա է,- խոստովանու է Նարեն,- բայց չգիտեմ` ինչու մինչև հիմա էլ մի տեսակ վախենում եմ նրա հետ շփվելուց»:
Գործը մեկ ամիս ձգվեց, բայց փակվեց ու ավարտվեց, իսկ հերոսներից Դավիթին` մեծ ու անպատասխան սերը մնաց, Նարեին էլ` սարսափելի ու դեռևս անկրկնելի Ապրիլի 7-ը

Գոհար Մուշեղյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30