Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը հետամուտ է լինելու ավանդների մինչեւ վերջ վերադարձմանը,

Ապրիլ 07,2012 15:43

Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտված հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանում «օրենքի եւ արդարության սով է»: Բաղդասարյանը կոչ արեց հավաքվածներին պարտքի եւ պատասխանատվության մոտեցմամբ վերաբերվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանը պետք է օրենքի եւ արդարության երկիր դարձնենք»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը եւ ասաց, որ իրենք՝ ժողովրդի հետ միասին պետք է լուծեն Հայաստանում կուտակված խնդիրները:

«ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է: Մենք ոչ արյան, ոչ թալանի հետ կապ չունենք»,- ՕԵԿ-ի՝ «թուլակամ չարախոսողներին» մեկ անգամ եւս խոսք ուղղեց Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ ՕԵԿ-ի օրեցօր աճող հեղինակությունը եւ ժողովրդի սատարումը կուսակցության դեմ որոշ ուժերի կողմից չարախոսությունների առիթ են տալիս, բայց ՕԵԿ-ը ջլատել, ըստ նրա, չի հաջողվի ոչ ոքի, քանի որ կուսակցության հետեւում են ժողովրդի համար գրված 200 օրենքները:

Արթուր Բաղդասարյանը նաեւ հրապարակեց ՕԵԿ-ի որոշ ծրագրային դրույթներ՝ հետամուտ են լինելու ավանդների մինչեւ վերջ վերադարձմանը, անվճար կրթության ծավալների մեծացմանը եւ առողջապահական բարեխումներին, մասնավորաբար, գործող պետպատվերի ձեւերի վերանայմանը, նաեւ հանդես են գալու փոքր եւ միջին ձեռներեցության խրախուսման դիրքերից:

ՕԵԿ նախագահը  կոչ արեց քաղաքական հանդուրժողականության: Դատապարտեց փողով քվե գնելու երեւույթը: Վերջում էլ ասաց, որ ՕԵԿ-ը հաղթելու է, քանի որ իրենք ազնիվ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30