Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամբարակում վեճ և ծեծկռտուք տեղի չի ունեցել, ոստիկաններն էլ աշխատում են (ֆոտոշարք)

Ապրիլ 07,2012 15:17

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի կողմից ծառայողական քննություն է սկսվել մամուլում հրապարակված այն տեղեկությունների փաստով, որ մարտի 30-ին Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 3 ոստիկան ծեծի է ենթարկվել, որից հետո ոստիկանությունը իրենց թասիբը չի պահել, ինչպից էլ ազդված, ի նշան բողոքի հանձնել են իրենց վկայականները և դուրս եկել համակարգից:

Երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ճամբարակում հանդիպել է վերոհիշյալ ոստիկաններին՝ Արթուր Արամյանին, Լևոն Դանելյանին և Արտաշես Միքայելյանին: Վերջիններս հերքել են, որ տեղի է ունեցել նման միջադեպ և իրենց մասնակցությամբ ոչ մի վեճ և ծեծկռտութ տեղի չի ունեցել և իրենք երկար տարիներ աշխատում են ոստիկանության համակարգում և իրենց վկայականները չեն հանձնել, քանի որ դրա կարիքը չկա, կանոնավոր եկել են աշխատանքի:
Նրանք ընդգծել են նաև, որ իրենք ապաքաղաքական անձնավորություններ են և չեն միջամտում քաղաքական որևէ գործընթացի:
Մանրամասները՝ շուտով տեսանյությում
Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30