Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «ՕԵԿ-ը զուտ կուսակցություն չէ, այլ օջախ»

Ապրիլ 07,2012 15:14

ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքին ելույթ ունեցան համամասնական ցուցակի առաջին 20 համարները եւ համամասնական ընտրակարգով առաջադրված նախարարները: Բոլորն էլ կոչ արեցին մայիսի 6-ին գնալ ընտրությունների եւ քվեարկել ՕԵԿ-ի օգտին, եթե ցանկանում են Հայաստանը դառնա օրինաց երկիր:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը լոռեցիների անունից հայտարարեց, որ իրենք հուսախաբ չեն անելու կուսակցական ղեկավարությանը եւ ընտրելու են ՕԵԿ-ին:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, թե «Օրինաց երկրի» հաղթանակն ընտրություններում լինելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը. «Վստահեք, որ կառուցենք օրինաց Հայաստան»:

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ շիրակցիներին եւ գյումրեցիներին կոչ արեց «թասիբով մնալ» ու ձայն տալ ՕԵԿ-ին, եւ ապացուցել. «Որ մենք աղ ու հացի կրող ենք, որովհետեւ ՕԵԿ-ը զուտ կուսակցություն չէ, այլ օջախ»: Հովհաննես Մարգարյանը նաեւ փառթ ու պատիվ մաղթեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30