Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոր գներ» չի դրել ծաղիկների վրա. Մեկ ամսյակի եռուզեռի մասին

Ապրիլ 07,2012 14:47

Այսօր մայրության և գեղեցկության տոնն է, որը պետականորեն ընդունվել է Հայաստանում 1996 թվականին: Հենց այսօր լրանում է գեղեցիկ սեռին նվիրված մեկ ամսյակը: Այս ընթացքում ոմանք հասցրին մի լավ ուրախանալ, իսկ ոմանց համար էլ միևնույն էր. առանձնապես ոչինչ չէր փոխվել: Սակայն սա լավ առիթ էր տղամարդկանց համար նվերնե8ի և անակնկալների միջոցով ուրախացնել իրենց սիրելիներին: Աշոտը պատմում է. «Ես իմ ընկերուհուն միշտ էլ նվերներ եմ տալիս, սակայն այս ընթացքում սովորականից շատ ու ավելի հետաքրքիր նվերներ եմ մատուցել: Ճիշտ է` շատ եմ գումար ծախսում ` հատկապես Մարտի 8-ին ու Ապրիլի 7-ին, բայց ես ինձ ավելի երջանիկ եմ զգում, քանի որ սիրով եմ նվիրում, ինքն էլ ուրախությամբ է ընդունում, չնայած մեկ-մեկ փոշմանում եմ, որ ընկերուհի ունեմ (կատակում է)»: Աշոտը նաև հավելում է`նվերներ նվիրել է նաև քույրերին, մորը և տատիկին: է: Իսկ 45-ամյա Արամն էլ անկեղծանում է. «Մի ամսյակի ընթացքում կնոջս միայն երկու անգամ եմ նվերներ նվիրել`մի անգամ հեռախոս, իսկ այսօր էլ` կոսմետիկա: Ձևականություններ չեմ սիրում, եթե ուզենամ, իրան ուրիշ ժամանակ էլ նվերներ կանեմ, համ էլ վերջիվերջո ես էլ իրա համար մի մեծ նվեր եմ» ( ժպտում է):

Նվերներ նվիրում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք ու աղջիկները: Նարեն պատմում է. «Անականկալներ մատուցել եմ կուրսեցիներիս, մայրիկիս ու տատիկիս, սակայն ոչ թե պետականորեն ընդունված այդ երկու օրերին, այլ մի ամսյակի ընթացքում, քանի որ այդ օրերին ապրանքներն ահավոր թանկ են: Յուրաքանչյուր նվերի դիմաց վճարել եմ 1000-ից մինչը 15000 դրամ»: Նարեն նաև նշում է `առիթը բաց չի թողել, իր համար էլ նվերներ գնելու:
Շատ վաճառողները պնդում են` այս մի ամսյակի ընթացքում գնային թանկացումներ չեն եղել, սակայն գները մի փոքր աճում են Ùարտի 8-ին և ³պրիլի 7-ին: Ծաղկավաճառ Ռոզան հավաստիացնում է` ինքը երբեք  « հոր գներ» չի դրել ծաղիկների վրա. «Ո՞նց կարաս ջահելներից շատ փող ուզես, ախր շատերը ոչ աշխատում են, ոչ էլ: Ինձ մոտ միշտ էլ լավ առևտուր ա եղել, հլը մի բան էլ զեղչեր եմ արել` մանավանդ երբ ջահել տղերք էին գալիս`իրանց յարերի համար ծաղիկներ առնելու: Մենակ այդ երկու օրն ա, որ մի քանի կոպեկ թանկ եմ ծախում , բայց դե այդ ժամանակ էլ նայում եմ գնորդի գրպանի հարմարությանը»,-ասում է նա: Իսկ կոսմետիկա բաժնի աշխատողներից Լիլիթ Մանուկյանն ասում է`իրենց խանութից այս ընթացքում հիմնականում աղջիկներն են գնումներ կատարել: «Նրանք հիմնականում կոսմետիկա էին գնում իրենց ընկերուհիները համար`միջինը 3000 դրամ արժողությամբ: Երևի թե ամենաթանկ նվերը, որ գնել են, արժեր 20000 դրամ »,- ասում է նա:

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30