Ազատության հրապարակում մեկնարկել է ՕԵԿ բավական բազմամարդ հանրահավաքը:
ՕԵԿ ղեկավարությունը հարթակ բարձրացավ ծափերի ներքո: Ծածանվում են Հայաստանի Հանրապետության եւ ՕԵԿ դրոշները:
Այս պահին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ՕԵԿ քարոզարշավի մեկնարկը, չնայած դեռ մեկ օր կա քարոզարշավի պաշտոնական սկզբին: Նա ողջունեց կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով:
Իր կուսակիցներին սիրո խոստովանություն հղեց ՕԵԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը` Հեղինե Բիշարյանը, որը ներկայացնելով ՕԵԿ պատմությունը` նկատեց, թե ՕԵԿ-ը «մշտապես մաքառել է հանուն Հայաստանի, իր սիրելի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»:
Կարդացեք նաև
Հեղինե Բիշարյանը միասնականության եւ վճռականության կոչ արեց, որպեսզի բակերում եւ փողոցներում պայքարեն «անգրագիտության եւ ընտրակաշառքի դեմ` հանուն ազատ եւ ադրար ընտրությունների»: Արթուր Բաղդասարյանը նույնպես միացավ այդ կոչերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ