«Այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, եւ երբեւիցե դուրս մնալ այս կյանքում ունեցած գործունեություններից՝ ոչ մի կատաստրոֆա չկա դրա մեջ: Ամեն դեպքում, ով քաղաքականության հետ գործ չունի՝ ավելի հանգիստ կյանք ունի: Քաղաքականությունը մարդուց խլում է եւ ժամանակ, եւ նյարդեր, եւ առողջություն: Մեծ հաշվով, քաղաքականության տվածն ու քաղաքականությունից տարածը երբ համադրես, միշտ չէ, որ կոմպենսացվում են»,- «Առավոտի» հարցին՝ մտավախություն չունի՞ «լուսանցքից դուրս» հայտնվելու, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ համամասնական ցուցակի 39-րդ հորիզոնականը զբաղեցնող Մխիթար Հարությունյանը՝ միաժամանակ նկատելով, որ քաղաքականությունից դեռ չի հոգնել, քաղաքականությունն էլ համարում է «աբստրակտ արվեստ», որի մեջ հետաքրքրություններ կարելի է գտնել:
«Առավոտ» օրաթերթ