Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Սյունիքում «մարտի» է ելնում

Ապրիլ 07,2012 12:42

ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող: «Առավոտի» հարցին՝ մտավախություններ չունի՞ այդ տարածաշրջանում աշխատելու առումով, քանի որ Սյունիքի Հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին սկանդալային անձնավորություն է, բռունցքներին ազատություն տվող, օրենքներն առանձնապես չհարգող, ինչի բազում վկայությունները կան: Չի՞ վախենում Տիգրան Ուրիխանյանը նրա հետ առերեսվելուց: «Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս անգամ Գորիսում տեղի են ունենալու բացարձակ օրինական ընտրություններ: Դրանք անցկացվելու են օրենքի տառին ամբողջությամբ համապատասխանող: Ես, բնականաբար, ապավինում եմ օրենքով սահմանված մեր իրավունքներին, որոնց շրջանակներում էլ անցկացնելու ենք մեր վերահսկողությունը»: Ի գիտություն բոլոր այն անձանց, ովքեր գաղտնի մտադրություններ կունենան այդ տարածաշրջանում ընտրությունները հավուր պատշաճի չկազմակերպելու, Տիգրան Ուրիխանյանն ասում է. «Ես, որպես իրավաբան, եւ իմ ամբողջ բազմամարդ թիմը հսկողություն ենք իրականացնելու: Տեղեկացնեմ նաեւ, որ անկախ դիտորդական առաքելություններից մեկի հետ հանդիպման ժամանակ մեր խնդրանքի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ մեզ հետ են լինելու նաեւ 9 միջազգային դիտորդներ, որոնք առաջին անգամ այդ տարածաշրջանում անընդմեջ, շուրջօրյա դիտորդական առաքելություն են իրականացնելու»: ԲՀԿ-ի «դեսանտ-խմբում» նաեւ տեղական դիտորդներ կլինեն: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ իրենք նախապես ճշտելու, զննելու են նաեւ բոլոր ցուցակները: «Չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մեկը օրենքից բարձր իրավասություններ ունի»,- մարզպետի անձի վերաբերյալ «Առավոտի» պնդումներին հակադարձեց ԲՀԿ-ական թեկնածուն՝ հավելելով, որ հուսով է՝ բոլորն են շահագրգիռ այդ տարածքում նորմալ ընտրական գործընթաց ապահովելու, քանի որ ոչ ոքի շահից չեն բխում սկանդալները, էքսցեսները եւ իրարանցումները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30