Ձեզ են դիմում մի խումբ բազմազավակ ընտանիքներ:
Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմ, երկրաշարժ է տեսել և շատ կորուստներ է տվել` աճելու և երիտասարդանալու կարիք ունի:
Բայց ներկայիս կառավարությունը, որը պետք է պաշտպանի և սատար կանգնի իր ազգի գենոֆոնդը պահպանող մի խումբ բազնազավակ մայրերին, որոնք Հայաստանում մի չնչին տոկոս են կազմում և մղվել են հետին պլան, բայցմեր մասին չեն հիշում և չեն էլ պատրաստվում քայլեր ձեռնարկելու մեր իրավունքները պաշտպանելու համար:
Հատկացրել են մի չնչին աղքատության նպաստ, որը (7 500 դրամ մեկ երեխան), մեզ պարգևատրելու փոխարեն աղքատներ ենք համարվում, արհամարված դպրոցում` մանկավարժների, հիվանդանոցում` բժիշկների և առհասարակ հասարակության կողմից և հաճախ լսում ենք արհամարական այս բառերը. «Չէիք կարող պահել` չբերեիք»: Ինչու, չէ որ Հայաստանին հարկավոր են այսպիսի ընտանիքներ, իսկ եթե պետք չեն, ապա տոմսեր գնեք և մեզ ուղարկեք այնտեղ, որտեղ մեր և մեր երեխաների իրավունքները կպաշտպանեն և ում պետք կլինեն զինվոր և խելացի երեխաներ:
Խնդրում ենք քննարկել մեր պահանջը և պատասխանել:
Կանխավ շնորհակալություն:
Պահանջ`
- Ընդունել օրենք բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ.
- Բազմազավակ մայրերին հատկացնել գրքույկ;
- Պարգևատրել մեդալով և տալ հերոսուհի- մայր կոչում;
- Տրամադրել անվճար բուժօգնություն, վիրահատություն, բժշկական զննում բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին;
- Տրամադրել անվճար ուսուցում մասնավոր դպրոցներում և բուհերում:
- Բարելավել սոցիալական պայմանները.
- Զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը (գազ, ջուր, էլէկտրաէներգիա, և այլն) կամ տրամադրել հավելյալ գումար դրանց վճարման համար:
- Հատկացնել ամենամսյա թոշակ:
- Ապահովել բնակարաններով:
- Տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր:
- Հարգանք դեպի բազմազավակ մայրերը:
Անգին Խաչատրյան, 10 երեխա
Սառա Մկրտչյան, 8 երեխա
Ելենա Գալստյան, 6 երեխա
Հասմիկ Կարապետյան, 9 երեխա
Մարիամ Արմենյան, 10 երեխա
Հասմիկ Հարությունյան, 7 երեխա
Մարատ Պետրոսյան, 7 երեխա
Սամվել Մաթևոսյան, 8 երեխա
Կարինե Մելքոնյան, 12 երեխա
Գյոզալ Թամոյան, 9 երեխա
Արմենուհի Մանուկյան, 11 երեխա
Քրիստինե Բաբայան, 5 երեխա
Տիգրանուհի Տեր- Աբելյան, 4 երեխա