Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ինձնից պահանջվում

Ապրիլ 07,2012 11:00

Ընտրությունների ընթացքի վերահսկողությանն ուղղված տարատեսակ քաղաքական նախաձեռնությունները ընտրակեղծիքների կանխման գործուն մեխանիզմների մշակման հեռանկարը դարձնում են մշուշոտ, հատկապես` հիմա, երբ օրակարգային է ոստիկանության հրապարակած խայտառակ ընտրացուցակները մաքրելու խնդիրը:

Ու մինչ քաղաքական ուժերը փորձում են հասկանալ` այդ նախաձեռնությունների ետեւում ինչ նպատակներ են թաքնված, իսկ ոստիկանությունը պարզապես մատը մատին տալ չի ցանկանում, ակնհայտ է դառնում, որ այս «կռիվն» առանց ընտրողի ներգրավման ու մասնակցության գլուխ չի գալու:

Երեկ սրտացավ քաղաքացիները խմբագրություն էին բերել ընտրատեղամասերից մեկի ընտրացուցակում հայտնաբերած` իրենց ճանաչած` մահացած կամ Հայաստանից վաղուց հեռացած պատկառելի թվով մարդկանց անունների ցուցակ: Նման պահվածքն իսկապես հուսադրող է, նշանակում է` քվեն գնահատելու, ընտրության իրական արժեքի քաղաքացիական գիտակցումը մեզանում բթացած չէ:

Եթե մեզնից ամեն մեկը փորձի դուրս գալ ծուլանալու, պատասխանատվությունն իրենից վանելու, շրջապատում մեղավորներ փնտրելու մեզ բնորոշ կաղապարներից եւ մեկ անգամ գոնե աչքի անցկացնի իր ընտրատեղամասի ցուցակները, շատ ավելի մեծ գործ արած կլինի, քան բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները` միասին վերցրած: Պետական մարմիններին այլ բան չի մնալու, քան արձագանքել ներկայացվող փաստերին, պատասխանել հարցերին, որոնցից հիմա խուսափում են հենց հանրային անտարբերության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30