Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն, Աստված տա ՀԱԿ-ը խորհրդարան մտնի, մի քիչ գործ անի»

Ապրիլ 06,2012 22:27

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե որպես փորձառու կուսակցական ու պետական գործիչ ի՞նչ կարծիքի է` ՀԱԿ-ը քանի՞  տոկոս կզբաղեցնի ապագա խորհրդարանում: «Շատ ծեծված խոսք է, ասում են գուշակումներ անելը անշնորհակալ զբաղմունք է, բայց իմ կարծիքով ՀԱԿ-ը կմտնի Ազգային ժողով, և իմ կարծիքով ցանկալի է , որ մտնի: Գիտեք մի բան է` ոչինչ չանելով խոսել, մի այլ բան է` պատասխանատվություն կրելով խոսել, դրա համար ես շահագրգռված եմ, որ իրենք էլ անպայման մտնեն Ազգային ժողով, մի քիչ էլ իրենք  զգան իրենց ուսերին պատասխանատվություն: Թող դատարկաբանությամբ  զբաղվելու փոխարեն գան գործ անեն ու ապացուցեն, ասեն` մենք ունենք էսքան պատգամավոր, սա նրանց ձեռնարկած գործերը, Հանրապետական կուսակցությունն էլ ունի էսքան պատգամավոր և ոչ մի բան չեն արել, ապացուցեն մեր չանելը ու ապացուցեն իրենց արած գործերը, ես ընդամենը ուրախ կլինեմ ու կողջունեմ»,-ասաց պաշտոնյան:

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ընտրակաշառքը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատից  է դուրս եկել, և որ այն Հայաստանում սերմանել են այնպիսի մարդիկ, որոնք այսօր պատգամավորի թեկնածուներ են,  տեղ են զբաղեցնում ՀԱԿ-ի համամասնական ցուցակում:Մեր այն հարցին,  թե կոնկրետ ովքե՞ր են ընտրակաշառքի հիմնադիր հայրերը և  ի՞նչ տեսքով են բաժանել` փողի՞,   Բորիս Ալեքսանովը պատասխանեց.«Ամեն ինչի տեսքով` ե՛ւ պաշտոն տալու, ե՛ւ փողի,  բա էսքան գործարանները` մեր հանրային  սեփականությունը, որ չնչին գներով տվեցին իրենց  մարդկանց, սա ի՞նչ էր նշանակում: Ընտրակաշառքից պետք է խոսի այն մարդը, որն ընդհանրապես այդ գործի գիտակը չէ, բայց ցավոք ընտրակաշառքից խոսում են ընտրակաշառք բաժանողները, ընտրակեղծիքից խոսում են ընտրակեղծիքներ կատարողները, նամուսից խոսում են նամուս չունեցողները: Ես չեմ ուզում անուններ  տալ, բոլորն էլ լավ գիտեն նրանց»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30