Արդեն հինգ օր է՝ գործում է մայիսի 6-ի Աժ -ի ընտրությունների ահազանգերի քարտեզը՝ https://iditord.org-ը։ Այսօր տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը
Մինչ այս պահը գրանցվել է 42 հաղորդագրություն, որոնք վերաբերում են ընտրացուցակներին, ընտրակաշառքին, ճնշումներին եւ նախընտրական քարոզչությանը։
Օրինակ՝ այսօր այսպիսի ահազանգեր են գրանցվել` «Արաբկիր համայնքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արտակ Սարգսյանը վճարում է բնակիչների վարսավիրանոցների գումարները», «ՀՀԿ-ի շտաբից ձու են բաժանում (Հալաբյան 7 շենքում)»։
Կայքը ստեղծվել է Բազմակողմանի տեղեկատվական ինստիտուտի և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից:
Կայքի շնորհանդեսին ներկա էին ԱՄՆ դեսպանը, ԿԸՀ նախագահը, իրավապաշտպաններ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Մանրամասները կարդացեք այստեղ: