Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Դարբնիկ գյուղում հաստատված իրաքահայ կանաց հետ ու նվերներ տվեց նրանց: Առիթը Մայրության և գեղեցկության տոնն էր: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն իրաքահայ կանայք, այլև հետաքրքրասեր դարբնիկցիներ: Հանդիսությունը վարում էր Սփյուռքի նախարարությունում իրաքահայ համայնքի ներկայացուցիչ Վարանդ Պետրոսյանը:
«Մենք՝ որպես ազգ, Իրաքում փոքրամասնություն էինք, բայց համարվում էինք տեղի ամենաբարգավաճ համայնքը: Իրաքի մշակույթի, բժշկության, կրթության ոլորտում գործող կանայք բազմաթիվ էին»,- իր խոսքում նշեց Դարբիկում ապրող իրաքահայ Սեդա Մելքոնյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց իրաքահայ կանանց` Սփյուռքում ամենայն հայկականը պահպանելու և նոր սերնդին հայեցի դաստիարակելու համար:
Մեզ հետ զրույցում Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ իրաքահայ համայնքի խնդիրները Հայաստանում գրեթե լուծված են. «Նրանք մեծ մասամբ ապահոված են աշխատանքով, մի մասը բնակվում է հանրակացարանում, մյուս մասն ունի սեփական բնականներ»:
Կարդացեք նաև
Իսկ Իրաքահայերի մշակութային միության նախագահ Վիգեն Կետիկյանն ասաց, որ լուծված են նաև կրթության հարցերը. իրաքահայերի համար բուհերում գործում է 50 տոկոս զեղչ:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ