ՀՀ վարչական դատարանն այսօր կրկին մերժել է ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանին։
Նա այս անգամ հայց էր ներկայացրել ԿԸՀ-ի դեմ եւ պահանջում էր անվավեր ճանաչել այն որոշումը, որով նրան չեն ընդգրկել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում։
ԿԸՀ-ն հաշվի էր առել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տեղեկանքը, ըստ որի Խաչատուր Սուքիասյանը հինգ տարի մշտապես չի ապրել Հայաստանում։
Դատարանը կրկին նշել է, թե. «Հայցվորը վարչական կամ դատական կարգով չի վիճարկել ՀՀ ոստիկանության գործողությունը, որով տրամադրվել է տեղեկություն այն մասին, որ հայցվորը վերջին հինգ տարում մշտապես չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում: Նման պայմաններում յուրաքանչյուր ոք (այդ թվում՝ դատարանը) պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասովուրվագծված այն կանխավարկածով, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը գործել է իրավաչափորեն»:
Կարդացեք նաև
«Ա1+»-ի տեղեկություններով՝ Խաչատուր Սուքիասյանն հայց է ներկայացրել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության դեմ, սակայն Վարչական դատարանն այն վերադարձրել է։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ