Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կապանի շտաբի ներկայացուցիչները Կապանի մի շարք բնակարանների դռներն էին բախում, բնակիչներից ճշտում, թե բնակարանում քանի՞ մարդ կա ապրող, քանի՞սն են գրանցված եւ այլն:
Կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու Կամո Աբրահամյանից փորձեցինք պարզաբանում ստանալ փաստի վերաբերյալ : Պարոն Աբրահամյանը «Առավոտի»-ին փոխանցեց, որ ընտրացուցակների իսկությունն էին ճշտում, արտերկրում գտնվողների կամ մահացածների վերաբերյալ էին տեղեկություններ հավաքում ու ստուգում: «Մեր ներկայացուցիչները միայն այն տներն են այցելել, որոնք կասկածելի էին թվում մեզ, քանի որ ընտրացուցակներում մահացածների կամ արտերկրում գտնվողների անունները մեծ թիվ են կազմում: Միայն անհատական տներից բաղկացած Սպանդարյան թաղամասի նրբանցքից 65 ընտրողի անուն ազգանուն կա ընտրացուցակներում, որոնց թաղամասի բնակիչներից եւ ոչ մեկը չի ճանաչում, դրա համար էլ ստուգում ենք», – տեղեկացրեց կառույցի ղեկավարը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև