Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատգամավորության թեկնածու. «ՀՀ-ն ոստիկանություն չունի»

Ապրիլ 06,2012 19:10

Ըստ Սամվել Հարությունյանի՝ ՀՀ-ում դատարանը դատարան չէ

Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ վարչական դատարանն այսօր մերժեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցն ընդդեմ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, որով Հարությունյանը պահանջում էր չեղյալ համարել հանձնաժողովի որոշումը` նույն ընտրատարածքում ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի թեկնածությունը գրանցելու մասին: Որպես հիմք, Հարությունյանը վկայակոչում էր այն, որ Թաթուլ Հակոբյանը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, որը գտնվում է Դանիայում, հետեւաբար, վերջինս չէր կարող մշտապես բնակվել Հայաստանում եւ աշխատել 5000 կիլոմետր հեռավորության վրա:

Դատարանի որոշման մեջ ասվում է. «Փաստորեն, վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ Թաթուլ Հակոբյանին տեղեկանք տրամադրելու ՀՀ ոստիկանության, անձնագրային եւ վիզաների վարչության Երեւան քաղաքի Նոր-Նորքի բաժնի գործողությունը չի վիճարկվել, չի հաստատվել դրա ոչ իրավաչափ լինելը, ուստի, այդ տեղեկանքում պարունակող տեղեկությունները, բոլոր դեպքերում պետք է համարվեն հավաստի, քանի որ հակառակն ապացուցող օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտ առկա չէ»: Դատարանը գտնում է, որ հանձնաժողովն իրավասու չէր ստուգել տեղեկանքում առկա տեղեկությունները, հետեւաբար, ճիշտ է վարվել Թաթուլ Հակոբյանին գրանցելով: Գործի շրջանակներում դատարանը որոշեց, որ չի անդրադառնալու ՀՀ-ում մշտական բնակության մասին Թաթուլ Հակոբյանի տրամադրած տեղեկանքի իրավաչափությանը եւ նրանում գտնվող տեղեկությունների հավաստիությանը:

Սամվել Հարությունյանն այս վճիռը ծիծաղելի է համարում եւ գտնում է. «Այսպիսով դատարանն ապացուցեց, որ ՀՀ-ում ինքը դատարան չէ»: Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը նաեւ նկատեց, որ իր հայցը բավարարելով, ՀՀ-ում շատ տխուր նախադեպ կստեղծվեր եւ ոստիկանությունը ստիպված պետք է լիներ հաշվառումից հանել ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են արտերկրում կամ 6 ամիս եւ ավելի ժամկետով մեկնում են աշխատանքի: Ըստ Սամվել Հարությունյանի` դա կնշանակի, որ ՀՀ-ն նաեւ ոստիկանություն չունի. «Եթե մի երկրի ոստիկանություն տեղյակ չէ, թե իր քաղաքացիներից ովքեր չեն ապրում ՀՀ-ում, այն էլ տեւական ժամանակ, ուրեմն, այդտեղ ոստիկանություն չկա»: Սա, իհարկե, ֆորմալ առումով: Իրականում, ըստ մեր զրուցակցի, ոստիկանությունում շատ լավ էլ տեղյակ են` ով, երբ եւ որտեղ, ինչով է զբաղված: պարզապես, հիմա այդպես է պետք, հետեւաբար, անգամ մեռած հոգիներն են հարություն առնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30