Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է, որ ՌԴ-ն կփորձի ճնշումներ բանեցնել ՀՀ վրա ԼՂՀ հարցում

Ապրիլ 06,2012 18:56

Հայաստանի ռազմավարական կշիռը գնալով մեծանում է: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այս եզրահանգմանն է եկել օրերս Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից հետո։

Քաղաքագետի խոսքերով, Ռուսաստանին մտորելու տեղիք է տալիս Հայաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն Արեւմուտքի հետ հարաբերություններում։ Նա վստահ է, որ այս ամիս նախատեսված Հայաստանի ու ԱՄՆ-ի միասնական զորավարժությունները չեն վրիպի Կրեմլի ուշադրությունից։

«Ինչքան Հայաստանն ակտիվ լինի Արեւմուտքում, այնքան նա ավելի շատ բան կարող է ակնկալել Արեւելքից։ Ռուսաստանը նման է Թուրքիային։ Նա հարգում է Հայաստանին այն ժամանակ, երբ Հայաստանն ուժեղ է»,-ասաց նա։

Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է, որ պուտինյան Ռուսաստանը կփորձի ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի հարցում. «Լեռնային Ղարաբաղի հարցում Պուտինի փորձերը, բարեբախտաբար, հաջողությամբ չեն պսակվի, որովհետեւ Ռուսաստանի նոր նախագահը լարված հարաբերություններ ունի Հայաստանի ղեկավարության հետ»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել