Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչական դատարանը մերժել է պատգամավորի թեկնածուի հայցը

Ապրիլ 06,2012 18:34

Թաթուլ Հակոբյանը մնաց ընտրապայքարում

ՀՀ վարչական դատարանը մերժել է  թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանի հայցը, որով պատգամավորը բողոքարկում էր նույն ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանի  գրանցումը` պնդելով, որ թեկնածուն վերջին 5 տարիներին հանրապետությունում չի ապրել:

Այսպիսով, Սիսիանից առաջադրված Թաթուլ Հակոբյանը կշարունակի իր պայքարը թիվ 37 ընտրատարածքում առաջադրված  մյուս 3 պատգամավորի  թեկնածուների հետ: Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37-ում առաջադրված են նաեւ ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը, Սամվել Հարությունյանը եւ  Վարազդատ Վարդազարյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30