Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները դադարեցնում են գիշերային նստացույցը

Ապրիլ 06,2012 18:26


Հայտարարություն

Մենք` ինքնորոշված քաղաքացիներս, համախմբում ենք ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում,Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատարիմ են համամարդկային արժեքներին, ովքեր պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի` նվաճելու և կենսագործելու համար ՀՀՍահմանադրությամբ և միջազգային հռչակագրերով նախանշված իրավունքներն ու արժեքները:

Արդեն շուրջ 60 օր է, ինչ Երևանի Մաշտոցի պուրակում ինտենսիվությամբ ու աճող համախմբվածությամբ շարունակում ենք մեր քաղաքացիական պայքարը հանուն մեր իրավունքների նվաճման և հանրային տարածքների ուսեփականության պաշտպանության:

Մաշտոցի պուրակում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված «բուտիկները» անօրինականության,անարդարության, մարդու արժանապատվության ոտնահարման և շրջակա միջավայրի շահագործման խորհրդանիշն են:Այդ «բուտիկները» նաև անկախության 20 տարիների ընթացքում մեր հանրային ունեցվածքի կողոպտման ողջ գործընթացի արտացոլումն են: Մինչ այսօր, մեր համախմբված, վճռական, իրավական պայքարի շնորհիվ մենք հաջողել ենք հանրային կառավարման մարմիններին պարտադրել դադարեցնել ապօրինի շինարարությունը Մաշտոցիպուրակում և հաշվի նստել մեզ հետ հանրային իրավական հարթությունում:

Մենք ողջունում ենք «Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խմբի» այդպիսով` նորանոր քաղաքացիական շերտերի համախմբումն այս պայքարում:

Մենք շարունակում ենք պահանջատիրական պայքարը` պարտադրելով հանրային կառավարման մարմիններին կատարել հանրության արդար և իրավական պահանջը՝ անհապաղ ապամոտաժել բոլոր «բուտիկները», վերականգնել այգին իբրև հանրային տարածք և պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր ապօրինի որոշում ընդունողներին և հրահանգ տվողներին: Մենք անկոտրում կամքով և վճռականորեն հետևողական ենք լինելու մեր սահմանադրական իրավունքների  նվաճմանը: Ո՛չ մի զիջում և ո՛չ մի նահանջ չի լինելու մեր կողմից:

Հանրությունը Մաշտոցի պուրակն արդեն իսկ դարձրել է մի հանրային հարթակ, որտեղ ձևաևորվում ենքաղաքացիական նոր ու բազմազան նախաձեռնություններ, նոր գաղափարներ, մտքեր ու միավորումներ, որոնք փորձում են արմատականորեն փոխել ներկա իրավիճակը և քայլեր ձեռնարկել` ստեղծելու ավելի լավ՝ արդար, իրավահավասար ու համերաշխ հասարակություն, նոր որակի պետություն և մի այլ աշխարհ:

Մաշտոցի պուրակում մեր ձևավորած մթնոլորտը` հիմնված ազատության, արդարության, օրինականության,մարդկային արժանապատվության և  հիմնարար իրավունքների հարգման վրա, խթանում է, որ յուրաքանչյուր ոք առանց խտրականության, կարողանա արտահայտել իրեն ու իր ինքնուրույն մասնակցությունն ունենա այս քաղաքացիական պայքարում` հանուն հանրային տարածքի, հանրային շահի ու սեփականության պաշտպանության ևհանուն մեր սահմանադրական իրավունքների կենսագործաման:

Մենք՝ քաղաքացիական նախաձեռնություններս, քաղաքացիական ակտիվիստներս, այգու պաշտպաններս, գիտակցում ենք մեր առաքելությունը և խթանողի  մեր դերն ենք  տանում այս գործընթացում, որը հետզհետե խարխլում ու ճեղքում է ներկա համակարգը, նրա անարդար, անազատ ու անիրավական հիմքերը և միաժամանակ հիմնադրում ու կերտում է նորը՝ այլընտրանքայինը, ազատ, արդար ու արժանապատիվ իրավական քաղաքացիական նոր Հայաստանը:

Մաշտոցի պուրակում մենք այլընտրանքներ ենք ստեղծում հանրային համակեցության, համագործակցության, երկրի տևական զարգացման տեսլականի, հանրային կառավարման և այլ հիմնահարցերի առնչությամբ, որոնք անհրաժեշտ են մեզ և ապագա սերունդներին լիարժեք, մարդավայել ու արժանապատիվ ապրելու համար:

Հայտարարում ենք նաև, որ այսօրվանից նպատակահարմար ենք գտնում դադարեցնել գիշերային նստացույցը, սակայն շարունակելու ենք մեր ամենօրյա ներկայությունը և հերթապահությունը պուրակում: Ժամանակ առ ժամանակ իրականացվող շուրջօրյա նստացույցը նպատակ ունի մոբիլիզացնել մեր ուժերը, մեզ դարձնել ավելի կամային և տոկուն, մեր արմատական ու սկզբունքային տրամադրվածությունը փոխանցել հանրությանը և ժողովրդին: Հաջորդ շաբաթվանից սկսած` մենք սկսելու ենք կազմակերպվել ու մոբիլիզացվել Երևանի, Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի և այլ էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ:

Առաջիկայում մեր նախաձեռնություններն ու շարժումը առանձին և միասին հանդես կգան մի շարք ռազմավարական քայլերով ու ձեռնարկումներով, որոնց մասին ավելի մանրամասն կհայտարարվի շուտով:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

 

 Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

 Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

 Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

 Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30