Ստորև ներկայացվող նամակը այսօր ժամը 16:00-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է հինգ հասցեներով` ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին, Միավորված հայեր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին :
Նամակ
Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ սույն թվականի հունվարից ՀՔՄ կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք: Լսումների տասը նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ Հայտարարություն:
Նկատի ունենալով այն, որ Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար, Ձեզ ենք ուղարկում Հայտարարության պաշտոնական տեքստը, առաջարկելով մինչև ապրիլի 10-ը հայտնել Ձեր կուսակցության դիրքորոշման մասին: Եթե մինչև ապրիլի 10-ը Ձեր կուսակցությունը միանա այդ հայտարարությանը, ապա ապրիլի 10-ին Ձեզ կուղարկվի հանրային լսումների երկրորդ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր:
Կարդացեք նաև
Էդուարդ Մամիկոնյան`Հայաստանի քաղաքագետների միության աշխատակազմի ղեկավար