Ընդամենը վերջերս Aravot.am-ի իմ բլոգում(https://www.aravot.am/2012/04/04/55631/) գրել էի, թե այն շենքում, որտեղ ես եմ ապրում՝ Գուսան Շերամի 51, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/20 ընտրատարածք, ընտրողների ռեգիստրը փորփրելիս, բարեբախտաբար, «մեռած հոգիներ» չեմ գտել: Ուրախությունս կարճ տեւեց. պարզվեց՝ ընտրացուցակը շատ լավ չէի ուսումնասիրել: Այսօր էլի մի անգամ ընտրացուցակն աչքի անցկացնելիս հայտնաբերեցի, որ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված ընտրողների ցուցակում մեր շենքի՝ Գուսան Շերամի 51, բն 9 հասցեում հաշվառված ու ընտրողների ռեգիստրում մատնանշված է Ավանեսյան Վասիլ Թովմասին՝ ծն. 12.01.1930թ., որը մոտ 3 տարի առաջ մահացել է: