Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածուի գրանցումը չեղյալ կհամարե՞ն, թե՞ ոչ

Ապրիլ 06,2012 17:41

ՀՀ վարչական դատարանի այսօրվա նիստում կվճռվի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանի  գրանցումն անվավեր ճանաչելու կամ չճանաչելու հարցը: Նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Հարությունյանը  օրերս դիմել էր ՀՀ վարչական դատարան եւ բողոքարկել Թաթուլ Հակոբյանի գրանցումը, նշելով, որ թեկնածուն վերջին 5 տարիներին Հայաստանում չի բնակվել:

Իսկ երեկ Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու, ինքնաառաջադրված եւ անկուսակցական Մալիկ Թելունցը: Օրեր առաջ էլ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նույն ընտրատարածքում ինքնաառաջադրված, անկուսակցական Արտակ Սիսակյանը:

Ներկա դրությամբ  թիվ 37 ընտրատարածքում պայքարը շարունակվում է  4 թեկնածուների միջեւ:  Թիվ 37-ում առաջադրված թեկնածուներն են` ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը, ինքնաառաջադրված Թաթուլ Հակոբյանը, Սամվել Հարությունյանը եւ  Վարազդատ Վարդազարյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30