Նա ժխտել է տարածվող այն լուրերը, իբր բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից բաժանվելուց հետո վերսկսել է հարաբերությունները Ֆուտբոլի ազգային լիգայի «Մայամի Դոլֆինս» թիմի խաղացող Ռեջի Բուշի հետ:
Կարդաշյանը հայտարարել է, թե ներկայումս շրջապատում չկա այնպիսի մեկը, որին ինքը կվստահեր: «Ամեն ոք կյանքում մի քանի համախոհների է հանդիպում եւ, պարզապես, կյանքի տարբեր հատվածներում տարբեր մարդկանց կարիքն է զգում: Ես շարունակում եմ հավատալ սիրուն, սակայն իմ աշխարհայացքը փոխվել է»:
Կիմը նաեւ ընկերուհիներին պատմել է իր եւ Համֆրիսի ընտանիքի հարաբերությունների մասին` խոստովանելով, որ նրանք իրեն ատել են: «Ծիծաղելի է, երբ Քրիսի ընտանիքը նրան որպես զոհ է ներկայացնում: Իսկ Քրիսը ստում է, թե իր ընտանիքը սիրել ու աջակցել է ինձ: Նրանք իմ եւ հարազատներիս նկատմամբ ատելությունից բացի, ուրիշ ոչինչ չեն ունեցել», – ասել է Կարդաշյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ