Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց մոնիթորինգային աշխատանքային խումբ

Ապրիլ 06,2012 16:22

Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցչությունները: Հանդիպման մասնակիցների թվում էին, ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Միավորված հայեր, Օրինաց երկիր կուսակցությունների, Արմավիրի զարգացման կենտրոն, Սիվիլիթաս հիմնադրամ, Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա, Հանրային լրագրության ակումբ,  Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն,  Գործընկերություն եւ ուսուցում հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:

Բացելով հանդիպումը եւ ներկայացնելով աշխատանքային խմբի առաքելությունը` պարոն Նիկոյանը մասնակիցներին հորդորեց  ի սկզբանե լինել միմյանց նկատմամբ հանդուրժող, ապահովել աշխատանքային ներդաշնակ մթնոլորտ, ինչը մասնակից յուրաքանչյուր կողմին հնարավորություն կտա անկաշկանդ ներկայացնել իր մոտեցումները, դիրքորոշումները, առաջարկները:

Նշվեց, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու ՀՀ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:

Կոնսեսուսով որոշվեց, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեության խնդիրների ու նպատակների վերջնական ձեւակերպումներին, ապա հավաքի մասնակիցները որոշեցին մեկ անգամ եւս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում եւ կազմակերպություններում ու վերջնական տարբերակը  հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում:

Որոշվեց, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի: «Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասար ներկայացվածությունն  ու մասնակցությունը»,-իր առաջարկը հիմնավորեց ՀՀ ԱԺ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30