Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ մասնագետների՝ եկել է սեքսի մասին խոսելու ժամանակը

Ապրիլ 06,2012 15:26

Այսօր սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ու հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսեցին վերջերս մեծ աղմուկ հանած հայկական armgirls.am պոռնոկայքի ու երեխաների սեռական դաստիարակության պակասի մասին:

Շահրամանյանի փոխանցմամբ՝ կայքը համախմբում էր մարմնավաճառներին, ու չնայած այն փակվեց, երեւույթը որպես այդպիսին չկասեցվեց՝ «Այդ կայքի մարմնավաճառնեը վերագրանցվեցին ռուսական եւ արտասահմանյան կայքերում: Այնպես որ, armgirls.am-ի փակվելը հարցի տրամաբանական լուծում չէր»:

Գասպարյանի ձեւակերպմամբ էլ՝ մեր իրականության մեջ սեռական դաստիարակության խնդիրները թաքցված են, ընդունված չէ խոսել այդ մասին: «Մեր ամենօրյա բառապաշարի մեջ նույնիսկ չկան բառեր, որոնք արտահայտում են սեռական տերմինները. տերմիններ օգտագործում են միայն մասնագետները, իսկ ընտանիքներում ընտրում են «իկերով» փաղաքշական բառեր: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ մեր լեզվամտածողության մեջ չի հանդուրժվում այդ թեմայով խոսակցությունները: Բայց եթե երեխաները որեւէ բան են հարցնում, նշանակում է նրանք պատրաստ են լսել, մի խաբեք նրանց: Եկել է ժամանակը, որ ընտանիքները խոսեն այս «փակ» թեմաներից»:

Ըստ սեքսապաթոլոգի՝ ինտերնետում «պոռնո» բառի փնտրման հաճախականությամբ, 2004 թվականից տարածաշրջանում Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում. «Մենք ունենք խնդիր համացանցի միջոցով հանրամատչելի ինֆորմացիա տարածելու եւ սեռական կյանքի առողջության հարցերի հետ կապված: Ժամանակն է կեղծ բարեպաշտական մոտեցումներին վերջակետ դնել, արագիլների մասին հեքիաթներն էլ մոռանալ: Երեխան համացանցի միջոցով կփորձի բավարարել իր հետաքրքրությունը, իսկ մեր երկրում ֆիլտրացման մեթոդը չկա: Ինտերնետն էլ հաճախ ողողված է ոչ մասնագետների կողմից պատրաստված նյութերով»:

Հոգեբանը նշում է՝ հայ ընտանիքը համարվում է փակ համակարգ, բայց մենք մի կողմից շարունակում ենք կարմիր խնձորի ավանդույթը, մյուս կողմից խոսում, որ պետք է լիբերալություն մտցնել սեռական դաստիարակության հարցում. «Բայց երեխան որ տարիքում սկսում է հետաքրքրվել, այդ տարիքում էլ իր տարիքին համապատասխան պետք է բացատրություններ տալ, հակառակ դեպքում նա իրեն հետաքրքրող ինֆորմացիան կստանա աղավաղված եւ ուրիշ ճանապարհներով, ինչն էլ հետագայում նրա սեռական դաստիարակության համար խնդիր կդառնա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30