Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համամասնական ցուցակում ընդգրկված մարզպետն արձակուրդ չի գնացել

Ապրիլ 06,2012 15:09

Մայիսի 6-ին նշանակված  Աժ ընտրություններում գրանցված պատգամավորության թեկնածուները, ովքեր պետական մարմինների աշխատակիցներ  ու պաշտոնատար անձինք են, գրանցվելուց հետո մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը պետք է ժամանակավորապես ազատվեն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց: Սա ՀՀ  ընտրական օրենսգրքի 107 հոդվածի 2-րդ կետի պահանջն է:  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը  ՀՀԿ համամասնական ցուցակի 65-րդ տեղում է: Սակայն մարզպետն արձակուրդ չի գնացել: Ինչպես տեղեկացնում է  Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը (www. тavush.gov.am), մարզպետ  Ղուլարյանը ապրիլի 4-ին վարել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման  աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը քննարկել եւ հավանություն է տվել Բագրատաշեն համայքի  հողերի օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու հարցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30