Լրահոս
Օրվա լրահոսը

Պ.Մակեյան.«Իշխանությունների տեղն ինչքան նեղն է, որ դիակներին են կենդանացնում»

Ապրիլ 06,2012 14:52

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 10 պասաժիրներից յուրաքանչյուրը  «Օրինաց երկիր» կուսակցության 10 հազար ներկայացուցչի համարժեք է՝ իր կենսագրությամբ, արժանապատվությամբ ու ողնաշարով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ հակադարձելով իրենց կուսակցության մասին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի գնահատականներին. «Մեր 10-ից ամեն մեկը ունի ողնաշար, ոչ թե իրենց պես թռնում են: Իրենք բարոյական դասեր են տալիս Մակեյանին ,երբ, օրինակ, գյումրեցի Հովիկ կա, որը աղետի գոտու ժողովրդին եկած սննդամթերքը ծախելու, գողանալու համար դատապարտվել է…: Մակեյան, որը աշխատել է փոխմարզպետ, ժողովրդի աչքի առջեւն է եղել, եթե ես գնում եմ այդ տարածք, կա՛մ պետք է դրա իրավունքը ունենամ, կա՛մ էլ իրենց նման աննամուս լինեմ: Ես դիակների մասին  չէի ցանկանա խոսել, որովհետեւ իրենց, երբ թողել ես, արդեն գարշահոտություն է գալիս: Սերժը, փոխանակ թաղեր այդ դիակները, որ գարշահոտությունը հանրապետությունով չտարածվեր, նա ուզում է վերականգնել, որ 5 տոկոսը նկարի: Ուրեմն իշխանության տեղն ինչքան նեղն է, որ դիակներն են կենդանացնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30