Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տետրի գումարը բերեիր, ավելի բարձր կստանայիր»

Ապրիլ 06,2012 16:05

«Գժվացրին արդեն, հոգնել եմ: Մտածում էի, որ մենակ սեպտեմբերին եմ փող տանելու դպրոց, բայց հեսա տարին կավարտվի ու էլի ստիպված կլինեմ էդ բթացնող տետրերն առնել»,-ասում է 16-ամյա աշակերտ Արմանը:
Եթե մեր ժամանակներում ստուգողականները գրում էինք ուսուցչուհու կողմից կազմված հարցերով,ապա այսօր պատկերն այլ է: Աշակերտների համար նախատեսված աշխատանքային տետրերի գինը հասնում է երկու հազար դրամի: Եթե նույնիսկ ամեն մի տետրն արժենար հինգ հարյուր դրամ`սոցիալապես անապահով կամ բազմազավակ ընտանիքներում անհնար կլիներ այդքան գումար շռայլելը:
Արմանից տեղեկացանք նաև, որ ուսուցչուհին ցածր գնահատական է նշանակել`աշխատանքային տետր չգնելու պատճառով:
«Այդ օրը մոռացել էի գումարը տանել: Ուսուցչուհիս ինձ դաս հարցրեց. պատասխանեցի, հետո ասաց, թե տետրի գումարը, եթե բերեիր ավելի բարձր կստանայիր» :
Քանի որ Արմանի ուսուցչուհին արձակուրդ էր վերցրել`մասնագիտական սեմինարներին մասնակցելու համար, փորձեցիք Արմանի օգնությամբ զանգահարել նրան: Ուսուցչուհի` Աննա Գրիգորյանն անակնակալի եկավ մեր զանգից: Նա պատճառաբանեց, որ տղան լավ չէր պատրաստվել ,այդ պատճառով ցածր է նշանակել: Վերջում էլ սպառնաց դիմել ոստկանություն, իրեն անտեղի մեղադրելու համար: Արմանի մայրը խոստովանեց, որ էլի են նման դեպքեր եղել.
«Երեխաս ամեն անգամ կոտրված ու նեղված տուն էր գալիս: Չէի հասկանում, թե ինչն էր պատճառը, որ ցածր էր ստանում: Նա դպրոցում գերազանց սովորող աշակերտներից էր, բայց այդ ուսուցչուհու հայտնվելուց հետո երեխաս գրքի երես չի ուզում տեսնել: Կհանեմ էդ դպրոցից, չնայած համոզված եմ, որ ցանկացած դպրոցում նման ուսուցիչներ կան»,- ասում է Արմանի մայրը:
Մենք փորձեցինք այդ նույն դպրոցի տնօրենի հետ խոսել: Սկզբում ո՜չ երեխան, ո՜չ ծնողը չէին համաձայնվում ասել դպրոցի հասցեն, բայց հետո երեխան պատահական իր խոսքում նշեց համարը: Տնօրեն Վարդան Գրիգորյանն առաջին անգամ էր տեղեկանում, որ դպրոցում նման միջադեպ է եղել.
«Մենք երբեք չենք ստիպել երեխաներին գնել աշխատանքային տետրեր: Նույնիսկ ուսուցիչներին ասել եմ, որ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաների տետրերի գումարը ինքս կտրամադրեմ»- ասում է Վարդան Գրիգորյանը՝ ավելացնում, որ երբ տիկին Գրիգորյանը վերադառնա սեմինարից, անմիջապես նկատողության կարժանանա:
Վերջին շրջանում աշխատանքային տետերերը մեծ բողոքի առիթ են տվել, նույնիսկ բլոգերում են այդ մասին գրում: «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» բլոգում, որտեղ մի խումբ դպրոցահասակ երեխաներ արտահայտում են իրենց հուզող խնդիրները`գրված էր. «Ես առանց ձայն հանելու՝ միշտ վերցնում էի…հիմնականում մեզ ստիպում էին 6-7 հատ աշխատանքային տետր` տարբեր առարկաներից»:

ԿԳ նախարարությունն իր պաշտոնական կայքում նշում է, որ աշխատանքային տետրերը պարադիր չեն և ձեռք բերել-չբերելու հարցը որոշվում է աշակերտի և ծնողի համաձայնությամբ:

 

Անուշ Առաքելյան

Հ. Գ.  Դպրոցի տնօրենի խնդրանքով՝ դպրոցի  անունը չենք նշել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30