Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կուսակցությունները զբաղված են շտաբաշինությամբ և մարդու իրավունքների պաշտպանության ժամանակ չունեն

Ապրիլ 06,2012 14:42

«Ես ազատ և արդար ընտրություններ սպասում եմ ՀՀ ոստիկանապետից, ԿԸՀ նախագահից, Գլխավոր դատախազից,Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից»,-այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք զբաղված կլինեն խորհրդատվությամբ և դիտորդական լիազորություններով: Անվճար կգործի խորհրդատվական 116 հեռախոսահամարը, ինչպես նաև 20 շրջիկ մեքենաներ կշրջեն և խորհրդատվությամբ կօգնեն քաղաքացիներին:

Լրագրողներին հետաքրքրեց՝ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Ողջ տարվա ընթացքում ամեն ինչ այնքան վատ էր, որ հիմա չեմ վախենում: Ես գտնվում եմ իրավական շերտում, որտեղ ինձ պաշտպանված եմ զգում: Իհարկե, մեկ-մեկ այդ պատճառով ձանձրալի ենք դարձել»:

Կ. Անդրեասյանը պատասխանելով այն հարցին, թե որքանով են կուսակցություններն իրենց ծրագրերով միտված լուծել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները, ասաց. «Մարդու իրավունքներին վերաբերող շուրջ 200 խնդիրներ են գրանցվել, և մենք մեր տարեկան զեկույցը ուղարկել ենք բոլոր կուսակցություններին: Բայց քաղաքական ուժերը դեռ զբաղված են շտաբաշինությամբ: Եթե այսպես շարունակվի, ապա կամ դա կնշանակի, որ մարդու իրավունքների մասին խոսելը հետաքրքիր չէ, կամ այս առումով, ըստ կուսակցություների՝,խնդիրներ չկան»:

Կանխատեսումներ անելով՝ Կ. Անդրեասյանը նշեց, որ մայիսի 6-ը լինելու է խաղաղ ժպիտների և ցինիզմի կրկնապատկման օր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30