Սաուդյան Արաբիայի ՕԿ նախագահ արքայազն Նավաֆ իբն Ֆեյսալի հայտարարությունն այն մասին, թե իրենց երկրի կին մարզիկները չեն մասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերին, միջազգային լայն արձագանք է գտել եւ ՄՕԿ-ը կարող է այդ երկիրն ընդհանրապես հեռացնել օլիմպիական խաղերից:
Սաուդյան Արաբիայի «Կանանց սպորտի եւ Ֆիթնեսի հիմնադրամի» գործադիր տնօրեն Սյու Տիբալսը արքայազնի այդ դիրքորոշումն անընդունելի է համարում: «Մենք հույս ունենք, որ ՄՕԿ-ը Սաուդյան Արաբիային կհեռացնի օլիմպիական խաղերից: Կին մարզիկներին օլիմպիական խաղեր գործուղելուց հրաժարվելը հակասում է ՄՕԿ-ի հիմնարար սկզբունքներին, որոնք հստակ ձեւակերպված են օլիմպիական խարտիայում», – հայտարարել է տիկին Սյու Տիբալսը: ՄՕԿ-ը խնդրո առարկայի վերաբերյալ տարածել է իր հայտարարությունը, որում ասվում է. «Բանակցությունները շարունակվում են եւ մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք սաուդյան մարզուհիների մասնակցությունն օլիմպիական խաղերին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ