Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Marriott Armenia հյուրանոցում լողավազան չկա

Ապրիլ 06,2012 13:09

Իսկ Ani Plaza-ում հարեւանների գիշերային աղմուկը խանգարում է քնել

Երեւանում առանց լուրջ թերության ոչ մի հյուրանոց չկա: Այդպիսի հետեւության են հանգել M-Info մարքեթինգային ընկերության մասնագետները մինչեւ նոր զբոսաշրջության սեզոնի բացումը: Նրանք հետազոտել են մայրաքաղաքի գլխավոր հյուրանոցներում ժամանակավոր օթեւան գտած հարյուրավոր զբոսաշրջիկների կարծիքներն ու տպավորությունները սպասարկման մակարդակի, գների եւ հարմարությունների վերաբերյալ:

Ինչպես «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է M-Info ընկերության գործադիր տնօրեն Մարիամ Սիմոնյանը, Երեւանի բնակիչը, որ հպարտությամբ թվարկում է մայրաքաղաքի հյուրանոցների անվանումները, իրականում թերի պատկերացում ունի այն մասին, թե ինչպիսի տրամադրությամբ են դրանցում ապրում մայրաքաղաքի հյուրերը: Նրա ասելով՝ զբոսաշրջիկների շրջանում հարցումը ցույց է տվել, որ թերություններ կան Երեւանի բոլոր հյուրանոցներում, իսկ երբեմն՝ նաեւ շատ լուրջ: Մասնավորապես՝ հարցման ենթարկված զբոսաշրջիկների մեծ մասը դժգոհություն է հայտնել կերակուրների որակի եւ տեսականու առնչությամբ, հատկապես տուժում են բուսակերները, որոնց՝ սննդի նկատմամբ նախասիրությունները հաշվի չեն առնվում հյուրանոցների ռեստորաններում: Այնտեղ հաշվի չեն առնում նաեւ այլ խոհարարական առանձնահատկություններ, որոնք կարող են ազդել երկրի մասին ընդհանուր տպավորության վրա: Հաշվի չի առնվում, օրինակ, որ օդի մաքրությունը հատկապես կարեւոր է չծխող հաճախորդների համար, վերջինները դժգոհություն են հայտնել չծխողների համար հարկաբաժինների բացակայության առնչությամբ, միջանցքներում ծխախոտի ծխի հոտ է փչում: Այսպես, հետազոտության տվյալների համաձայն, Marriott Armenia հյուրանոցում իջեւանած 55 զբոսաշրջիկների ընդամենը 18%-ն է գոհ ամեն ինչից, 8%-ը դժգոհ է բարձր գներին չհամապատասխանող սպասարկումից, սակայն հիմնական դժգոհությունն առնչվում է լողավազանի բացակայությանը: Ani Plaza հյուրանոցում իջեւանել էր 500 հարցվածներից 69 մարդ: Զբոսաշրջիկների հիմնական դժգոհությունն առնչվել է փոքր սենյակներին եւ բարակ միջնապատերին, ինչի հետեւանքով աղմկոտ հարեւանների առկայության պայմաններում դժվար է   քնել: Ani-ի կենվորների 10 %-ը դժգոհ էր սննդից: Ի տարբերություն Marriott-ի՝ Ani-ում կա լողավազան, սակայն զբոսաշրջիկներին չի գոհացնում այն հանգամանքը, որ հյուրանոցի տնօրինությունը դրանից օգտվելու համար լրացուցիչ վճար է պահանջում: Congress հյուրանոցի գլխավոր թերությունը փողոցից եկող անվերջ աղմուկն է, եւ սպասարկումն էլ, հարցման մասնակիցների կարծիքով, պարզվում է՝ այնքան բարձր մակարդակի չէ: Metropol հյուրանոցում զբոսաշրջիկները կցանկանային գործ ունենալ ավելի ճշտապահ, պատասխանատու անձնակազմի հետ: Golden Tulip հյուրանոցում, հարցման մասնակիցների կարծիքով, աղքատ է կերակուրների տեսականին:

Զբոսաշրջիկները նշել են նաեւ կարեւոր մի թերություն, որը բնորոշ է Երեւանի գրեթե բոլոր հյուրանոցներին. դրանցում բացակայում են հաշմանդամների համար հատուկ հարմարությունները:

«Արմինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30