Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի սխեմայով ընտրությունները մի քանի քայլ են առաջ

Ապրիլ 06,2012 12:41

Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը նաեւ ակտիվ է Facebook սոցցանցում, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե՝ ԱԺ առաջիկա ընտրությունները լինելու են Հրազդանի նման ընտրություններ՝ առանց բռնի ուժի կիրառման: Մեր հարցին, թե՝ դա բավարարո՞ւմ է մեզ՝ քաղաքացիներիս, արձագանքեց. «Եթե ռադիկալ հայացքով նայենք՝ ոչ, չի բավարարում: Բայց եթե էվոլյուցիոն գործընթացների համատեքստում նայենք՝ բավարարում է: Դա կարող է լինել ոչ թե դիտորդների ասելով՝ «մեկ քայլ առաջ», այլ բավականին մեծ քայլերով առաջընթաց, որովհետեւ երբ մարդիկ մի ամբողջ 20 տարի մշակույթ են ձեւավորել բռնի ուժով, առնելով, ծեծելով, լցոնումներով ընտրություններ անցկացրել, ապա Հրազդանը, իսկապես, մի քանի քայլ առաջ է: Հիմա ես մարդիկ գիտեմ, ովքեր շոկի մեջ են, չգիտեն՝ ի՞նչ անել, որովհետեւ նախկինում հենց այդ մեթոդներով են ընտրություններ արել: Այդ մարդիկ, այդ մեթոդներն արդեն վերանում են»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30