Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող փողի քսակը թողնեն մի կողմ ու գնան մտնեն «մեջլիս»

Ապրիլ 06,2012 11:32

Հարցազրույց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

 – Ֆինանսապես հզոր կուսակցությունների հետ ինչպե՞ս եք մրցելու։

– «Հզոր» անունը մի տվեք, որովհետեւ այն շատ պոզիտիվ բառ է։ Նրանք տկար մարդիկ են, ինչպե՞ս կարող են հզոր համարվել։ Ինչո՞վ են հզոր, տկար ուղեղո՞վ։ Իսկ իրենց կարողություններն էս աղքատ երկրում գողությամբ են կուտակել, մտել են պետության ու բոլորիս գրպանները։ Ֆինանսների հարցում ես նրանց հետ չեմ մրցելու։

– Նշեցիք, որ գաղափարական պայքար էլ չկա։ Այս պարագայում ինչպե՞ս եք պայքարելու։

– Մենք ունենք մեր ընտրողը։ Այլ հարց է՝ ինչպես այդ մարդկանց կազմակերպենք, որ ինքնուրույն որոշում կայացնեն, գան ու քվեարկություն կատարեն։ Թե չէ, մենք ոչնչով չենք զիջում։ Հեռուստաընկերություններին առաջարկում ենք բաց դեբատներ կազմակերպել։ Փողի քսակը թողնեն մի կողմ ու գնան մտնեն, այսպես ասած, «մեջլիս»։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30