«Մանչեսթեր Սիթիի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին լրագրողների համար զվարճալի նյութերի անսպառ աղբյուր է:
Ու դրա համար նրան մանրադիտակով ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա՝ թեմաներն ինքը կտա: Զվարճալի Մարիոյի հետ հերթական միջադեպը, որի գլխավոր գործող անձինք նորից կանայք են, կատարվել է օրերս: Բալոտելլին օրը ցերեկով իր «Բենթլիով» խորհրդավոր մի աղջկա հետ ինչ-որ տեղ էր գնում: Շատերը ենթադրում են, որ դա ֆուտբոլիստ Ռաֆայել Ֆիկոյի ընկերուհին է եղել: Եվ ահա ընթացքի ժամանակ մեծ արագությամբ նրանց մեքենային է բախվել «Վոքսհոլ» մակնիշի մի մեքենա, որի ղեկին կին է նստած եղել: Ինքը՝ Բալոտելլին, չի տուժել, իսկ ահա նրա ուղեվորին տեղափոխել են հիվանդանոց: Ասում են, որ Բալոտելլին, հնարավոր է, ուղեվորուհու հետ կապված խնդիրներ ունենա: Եթե վերջինը Ֆիկոյի ընկերուհին էր, ֆուտբոլիստի, իսկ եթե ոչ՝ աղջկա ընկերոջ հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ