Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյանց. «Ստեղծման օրից ԵԿՄ-ն միշտ եղել է օրվա իշխանության կողքին»

Ապրիլ 06,2012 11:12

Հատված ԵԿՄ-ին վերջերս անդամակցած քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցից:

– Լինելով ԵԿՄ շարքային անդամ, ինճ շատ է անհանգստացնում առկա վիճակը,- ասաց Սուրենյանցը։- Պատճառը շատ ավելի խորքային է, քան այն վերլուծությունները, որ մամուլում են տեղ գտնում։ Ցավոք, ԵԿՄ-ն դարձել է մի «թխվածք», որի համար անզիջում պայքար են ծավալում թե իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Փնովում են առանց երկրապահին հարցնելու։ Ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուներն են ընդդիմությունն ու իշխանությունը։ Մյուս կողմից էլ, կա օբյեկտիվ իրականություն. գեներալ Մանվելն ու ԵԿՄ-ի այսօրվա ղեկավարությունն այնքան խարիզմատիկ չեն, որքան սպարապետ Վազգեն Սարգսյանն էր, որովհետեւ նրա օրոք ԵԿՄ-ում այսպիսի զարգացումներ պարզապես չէին լինի։

– Այս զարգացումները «ծիլեր» չտվեցի՞ն այն ժամանակ, երբ ԵԿՄն որոշեց «քաղաքականացվել»՝ նախընտրական շրջանում քաղաքական հստակ հայտարարություններ անելով։

– Իհարկե, ԵԿՄ-ն չպիտի քաղաքականացվեր։ Բացարձակապես չեմ արդարացնում այն մոտեցումը, որը վերջին համագումարում դրսեւորվեց՝ կոնկրետ թեկնածուի սատարելու մասով։ Բայց չպետք է անտեսել երկու հանգամանք, առաջին՝ ստեղծման օրից ԵԿՄ-ն միշտ եղել է օրվա իշխանության կողքին, երկրորդ չորս-հինգ տարի առաջ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որ ԵԿՄ-ին ու գեներալ Մանվելին տեսներ հարթակում կանգնած, այսինքն, էլի քաղաքականացնել։ Այնպես չէ, որ այսօր միայն իշխանություններն են այդ դերը ստանձնել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30