Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում խաղաղասիրական շողոքորթությամբ զբաղվածներն ու սեփական իշխանություններից դժգոհողները եղել են «ժողովրդավարական թատրոնի» մասնակիցները

Ապրիլ 06,2012 11:03

Ինչպես ցույց տվեց «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքը, այդ երկրում շարունակում է տիրել հայերի հանդեպ թշնամանքն ու ատելության մթնոլորտը։ Դա այնքան ակնհայտ է, որ բավարար ապացույցներն իրենց հետ բերել են անգամ խիստ վերահսկողության պայմաններում Բաքվում տեղաշարժված մեր պատգամավորները։
Նրանց համար անգամ մի փոքր «կրուիզ» են կազմակերպել այդ քաղաքում, որպեսզի եվրոպացիներին ցույց տան, թե հայերը նույնպես կարող են ազատ տեղաշարժվել իրենց մայրաքաղաքի փողոցներում այնպես, ինչպես դա անում են Երեւան այցելող ադրբեջանցիները։ Նման մթնոլորտն «ամբողջացնելու» համար մերոնց հետ շփվել են անգամ ադրբեջանցի իրավապաշտպանները, որոնք, անշուշտ, բողոքել են իրենց երկրում տիրող կացությունից։
Եվ ահա, վերադառնալով Երեւան, մեր որոշ պատգամավորներ պնդում են, որ բացի Ալիեւների կլանից ու նրա անմիջական շրջապատից, ադրբեջանցիները թշնամաբար չեն տրամադրված մեր երկրի հանդեպ, պատերազմ չեն ուզում եւ ընդհանրապես այդ երկրում գործ ունենք միայն պետականորեն ուղղորդվող հակահայկականության հետ։ Իսկ չե՞ն մտածում մեր պատգամավորները, որ Բաքվում իրենց հետ խաղաղասիրական շողոքորթությամբ զբաղվածներն ու սեփական իշխանություններից դժգոհողները նույնպես եղել են այն «ժողովրդավարական թատրոնի» մասնակիցները, որոնց նույնպես որոշակի դեր է վերապահվել «քաղաքակիրթ Ադրբեջանի» կերպարը կերտելու գործում։
Եթե ոչ, ապա պետք է նրանց հիասթափեցնենք այն իրողության արձանագրումով, որը ժամանակին եղել է Թուրքիայում եւ այսօր կա Ադրբեջանում։ Սա շատ պարզ է ու ակնհայտ. ի տարբերություն հայերիս բնորոշ ընդգծված ու մոլի այլախոհության՝ թուրքի կամ ադրբեջանցու «հանրային կարծիքը» ըստ էության պետության դիրքորոշումն է։ Մնացածը աննշան խմբեր են, որոնք ոչ մի էական դեր չունեն այդ երկրների հանրային կարծիքի ձեւավորման գործում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30