Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ նախագահ. ՀԱԿ-ն անգամ քնած վիճակում կհավաքի 20 տոկոս

Ապրիլ 06,2012 10:57

 Հատված ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից:

Անշուշտ, ծանոթ եք կուսակցությունների ընտրացուցակներին: Ըստ Ձեզ` այս պահին ո՞ր կուսակցությանն եք համարում առաջատար:

– Ցավոք, հայաստանյան իրականությունը շատ հեռու է արդար մոնիտորինգի դաշտից, սոցհարցումներ անցկացնելու հնարավորությունից. արդյունքներն ու թվերը պատվիրված են: Եթե ընտրություններն անցկացվեն արդար ու թափանցիկ, առանց կեղծիքների, ապա ՀԱԿ-ը կհավաքի ձայների կեսից ավելին:

Սակայն եվրոպական մի կառույցի մոնիտորինգի արդյունքներով ՀԱԿն ի վիճակի է հաղթահարել 5%-ի շեմը:

– Դա արդեն ծիծաղելի է, քանի որ, ինչպես ասում են, անգամ քնած վիճակում եռապատիկ-քառապատիկ ավելի կհավաքենք: Ինչ վերաբերում է այլ կուսակցություններին, ապա, մեր հաշվարկներով, ԲՀԿ-ի վարկանիշը գերազանցում է իշխող կուսակցության վարկանիշին, իսկ եթե ՀՀԿ-ն զրկվի վարչական լծակներից, նրանից գրեթե ոչինչ չի մնա: Այդ առումով ԲՀԿ-ն որոշակի ձայներ ունի, նա ինքնուրույն գործելու և ինքնուրույն ուժ լինելու հայտ է ներկայացրել: ԲՀԿ-ն մի քիչ ոգևորված է և փորձում է դառնալ ինքնուրույն խաղացող: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակամարտությունը ակնհայտ է, որքան էլ այն փորձեն քողարկել: Ամեն դեպքում, որոշողը ԲՀԿ-ն է. եթե դառնա ինքնուրույն խաղացող, ես դա կողջունեմ: Քաղաքական մոնոպոլիան ինքնին բացասական երևույթ է, իսկ այսօր այդ դերում ՀՀԿ-ն է` մեր բոլոր չարիքների բույնը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Հայացք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30