Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը

Ապրիլ 06,2012 10:51

Photo: PanArmenian Photo

Մեդիամաքս: Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը, որը հիմնականում նկարագրում է ընտրությունների նախապատրաստական ընթացքը:

Առաջին միջանկյալ զեկույցում ասված է, որ 2011թ. մայիսին բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ծառայում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, «սակայն դեռեւս կան ոլորտներ, որտեղ կարող են բարելավումներ արվել»:
Զեկույցում ասված է, որ Հայաստանում գրանցված են մոտ 2,5 մլն ընտրողներ, որոնք հնարավորություն ունեն ստուգել իրենց անունների առկայությունը ցուցակներում, այդ թվում` համացանցի միջոցով:

«Դիտորդական առաքելության մի քանի զրուցակիցներ անհանգստություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ: Իշխանությունները նշում են, որ դրանց շարունակաբար բարելավվում է», – ասված է փաստաթղթում:

Զեկույցում ասված է, որ քաղաքական ուժերը նախապատրաստվում են քարոզարշավին, որը կմեկնարկի ապրիլի 8-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30