Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները կարո՞ղ էին աչք փակել Բաքվում

Ապրիլ 06,2012 10:37

Բաքվում կայացած «Եվրանեսթ»-ի վեհաժողովում հայ պատվիրակների` իբր ննջելու մասին ադրբեջանական լուրերը հայաստանյան լրատվական միջավայրը «ներծծեց» կայծակնային արագությամբ ու ջերմեռանդությամբ, որ Ադրբեջանից նոր-նոր վերադարձած հայաստանյան պատվիրակներն առավել կարեւոր հարցերը թողած` սկսեցին ակամա արդարանալ, հակառակ հիմնավորումներ, բացատրություններ ներկայացնել:

Որ սովոր ենք ադրբեջանական տեղեկատվական խայծերը, հերյուրանքներն ու «պրովոկացիան» հալած յուղի տեղ ընդունել, դրանք լուրջ ու խորքային վերլուծությունների նյութ դարձնել, եւ որ այդ ախտից դեռեւս չենք թոթափվել, հայտնի էր վաղուց: Բայց նման հիմարություններին տոն տալը, քննարկման առարկա դարձնելը, կներեք, արդեն շատ ավելի մեծ հիմարության է նման:

Եվ այստեղ պատվիրակների ով լինելը ոչ մի կապ չունի: Այդ տեղեկությունները շրջանառության մեջ դնողները նախ պետք է իրենք իրենց հարց տային. եթե անգամ մի քանի գիշեր արթուն լուսացրած լինեին` կարո՞ղ էին աչք փակել Բաքվում, այն էլ նման մակարդակի միջոցառման եւ նման ծանր մթնոլորտում:

Երբ նման կարգի ինֆորմացիան է դառնում հանրային քննարկումների թեմա, նշանակում է` ոչ միայն լրագրողական պրոֆեսիոնալիզմի հետ լուրջ խնդիրներ ունենք, այլեւ բանականության: Իսկ դա արդեն խնդիր չէ, այլ հիվանդություն:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30