Հատված դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանի հետ հարցազրույցից:
– Թատրոնից, կինոյից, երգից բացի, էլ ինչո՞վ ես հետաքրքրված մեր երկրում, ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ես տեսնում Հայաստանում։
– Եթե հասարակության իմաստով, ապա փոքր-ինչ անտարբերություն կա, անհուսություն՝ կապված այն իրադարձությունների հետ, որ տեղի են ունենում իրենց կյանքում. երբ առիթ եմ ունենում զրուցելու մարդկանց հետ, բոլորի մոտ միանշանակ հուսահատություն է նկատվում, իսկ դա ինձ հուսահատեցնում է իհարկե։
–Իսկ ի՞նչ ես կարծում, այդ հուսահատությունն ինչի՞ հետ է կապված՝ քաղաքական իրավիճակի, սոցիալական ծանր դրության։
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ ամեն ինչ փոխկապակցված է, բայց նախեւառաջ գալիս է մարդկանց սոցիալական վիճակից։ Ու քանի որ մեր երկրում
ամեն ինչ քաղաքականացված է, ուղղակի չենք կարող անտարբեր լինել, դա տեղի է ունենում մեր երկրում, այժմ քաղաքական ակտիվություն կա, որին պետք է անտարբեր չլինի յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր հայ,
անկախ նրանից՝ նա մեր երկրի քաղաքացի է, թե ոչ:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հրապարակ»