Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են Hayeli.am կայքը

Ապրիլ 06,2012 10:18

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը «Առավոտին» հայտնեց, որ այսօր առավոտյան կոտրել են hayeli.am կայքը: Ըստ նրա՝ առայժմ հնարավոր չէ պարզել, թե արդյոք հաքերային հարձակումը կատարվել է արտերկրի՞ց, թե՞ Հայաստանից: Համենայնդեպս՝ կայքի հասցեն մուտքագրելիս այժմ հայտնվում է Cyber Army գրությունը:

Անժելա Թովմասյանը նաեւ հայտնեց, որ ըստ ամենայնի՝ կայքը վերականգնելու համար կպահանջվի շուրջ մեկ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել