2011թ. հոկտեմբերի 31-ին Իջեւանում 69-ամյա Սուսաննա Բեկնազարյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարած 25-ամյա Վազգեն Օհանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարության փորձ) եւ 147 հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռմխելիության խախտում): Վ. Օհանյանը ձերբակալված է: Նա նախկինում գողության համար դատապարտվել է եւ 2 տարի 3 ամիս անցկացրել ազատազրկման վայրում:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում Վազգեն Օհանյանը մեղսունակ է ճանաչվել: Առաջիկայում քրեական գործը կուղարկվի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ