Ապրիլի 5-ին ժամը 16:00 -ի սահմաններում Սամսոն Խաչատրյանի գլխավորությամբ Արմավիրի մշակույթի տան հետնամասում մի խումբ մարդիկ դաժան ծեծի են ենթարկել ՀՀ Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանին:
Մեկ ամիս առաջ մամուլում շրջանառվում էին լուրեր, ըստ որի ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգանը աշխատանքներ էր տանում Սևան ՔԿՀ- ում պատիժը կրող Սամսոն Խաչատրյանին պայմանական վաղակետ ազատման համար, նպատակ ունենալով նրան օգտագործել նախընտրական շրջանում հարցեր լուծելու համար:
Սամսոն Խաչատրյանը դատապարտվել էր 8,5 տարի ազատազրկման ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա մահափորձ կատարելու համար և պատիժը կրում էր Սևան ՔԿՀ-ում:
Սամսոն Խաչատրյանը պայմանական վաղակետ ազատ է արձակվել ընդամենը մեկ ամիս առաջ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ