Orange Հիմնադրամի մայր գրասենյակը «Թվային համերաշխություն» նախագծի շջանակներում հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ իր գործունեության բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում:
Առաջարկվող նախագծերը պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին. թվային տեխնիկա, թվային բովանդակության ստեղծում և ադապտացիա, վերապատրաստումներ թվային տեխնոլոգիաների ոլորտում և այլն:
Մրցույթի մասնակցության բոլոր պայմաններին, ինչպես նաև դիմումի ձևին ծանոթանալու համար հասարակական կազմակերպություններին խնդրում ենք այցելել www.fondationorange.com/en/your-involvement/orange-digital-solidarity/digital-technologies-help-vulnerable-populations:
Նախագծերը պետք է ներկայացնել Orange Հիմնադրամի Փարիզի գրասենյակ, որն էլ ուղղակիորեն զբաղվելու է դրանց ուսումնասիրմամբ: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. ապրիլի 30-ը: